Նա ով Թրամփի նման բացահայտ սիրաշահում է ավետարանչական քրիստոնյաներին, ճիշտ կաներ երբեմն Աստվածաշնչի որոշ հատվածներ կարդար, նկատում է իսպանական El Pais պարբերականի լրագրողուհի Սիլվիա Այուսոն։ Օրինակ՝ «Ով մեղք չի գործել, թող առաջինն ինձ վրա քար նետի»։
Այս պատգամը հատկապես տեղին է այն պահերին, երբ Թրամփը հերթական անգամ սպառում է հիշեցնել հանրությանը իր մրցակից Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ Բիլ Քլինթոնի շուրջ հին սեքսուալ սկանդալների մասին։ «Սրանով նա փորձում է իր համար ճանապարհ հարթել դեպի Սպիտակ տուն ու վրեժխնդիր լինել Հիլարի Քլինթոնին՝ Ալիսիա Մաչադոյին առնչվող պատմությունը շահարկելու համար»,- պարզաբանում է հոդվածագիրը։ Մաչադոն, նախկին «Միսս Տիեզերքը», Թրամփին մեղադրում է կնատյացության մեջ ու ասում, որ նա մի քանի տասնամյակ առաջ ստորացրել է իրեն։
«Հիլարի Քլինթոնը ամուսնացած է եղել մի տղամարդու հետ, որը քաղաքականության ամբողջ պատմության մեջ ամենավատ վերաբերմունքն է ունեցել կանանց նկատմամբ»,- ասել է Թրամփը The New York Times–ին տված հարցազրույցում։ «Հիլարին նրա մեղսակիցն է, նա հետագայում սկսել էր քննադատել այն կանանց, ում հետ Քլինթոնը վատ է վարվել։ Կարծում եմ նրանց համար դա լուրջ խնդիր է, ես հավանաբար ապագայում այս մասին ավելի մանրակրկիտ կխոսեմ»,- ասել է նա։
Թրամփը շաբաթ ենթադրություն հայտնեց, Հիլարի Քլինթոնը հավանաբար խաբում էր իր ամուսնուն։ «Հիլարին հավատարիմ է միայն նրանց, ովքեր ֆինանսավորում են իրեն, մեկն էլ՝ ինքն իրեն։ Չեմ հավատում, որ նա հավատարիմ է նույնիսկ Բիլին։ Եվ որպես ի՞նչ պետք է նա հավատարիմ մնա Բիլին»,- ասել է նա հանրահավաքի ժամանակ։
Թերթը ենթադրում է․ «Թրամփը դեռ ավելի հեռու չի գնացել, գուցե որովհետեւ գիտակցում է, որ այդ ամենը կարող է իր դեմ շրջվել»։ Թրամփը նույնպես չի կարող պարծենալ ամուսնական հավատարմությամբ ու կանանց հետ հարաբերություններում իր բարեկիրթ վերաբերմունքով։ Նա արդեն երրորդ անգամն է ամուսնացած, իսկ Քլինթոն ամուսինները միասին են արդեն ավելի քան 40 տարի։ Թրամփին տարիներ շարունակ մեղադրում են զանազան սեռական ոտնձգությունների մեջ։ «Եվ վերջապես ամուսնու դավաճանության համար մեղքը կնոջ վրա բարդելու փորձը կարող է հակառակ ազդեցությունը թողնել կին ընտրողների վրա, որոնց Թրամփը, ըստ երեւ ույթին, ուզում է դեպի իրեն գրավել նման ձեւ ով», գրում է պարբերականը։





























