Հայաստանի հասարակությունը պետք է նոր կառավարության համար լիարժեք հենարան դառնա՝ հանուն երկրի զարգացման: Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ նոր կառավարությունը քաղաքական աջակցության կարիք ունի: Այդ դեպքում նա կկարողանա իրականացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրները:

«Հայաստանի հասարակության զգալի մասն աջակցում է այդ բարեփոխումներին, աջակցում են իշխանություններին եւ նախագահ Սերժ Սարգսյանին: Քաղաքացիական այդպիսի դիրքորոշման նախադրյալն է մեր հասարակության աճող ժողովրդավարությունը»,- նշել է Զաքարյանը: