Մոսկվան ցավում է, որ ԱՄՆ–ը դուրս է եկել Սիրիայի հարցով երկխոսությունից, եւ հույս ունի, որ քաղաքական ողջամտությունը կհաղթի, եւ Վաշինգթոնի  հետ շփումները հատկապես զգայուն հարցերով կշարունակվեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես չէի խտացնի գույները։ Թեպետ ակնհայտ է, որ Սիրիայում հրադադարի հարցով երկխոսությունից ԱՄՆ–ից հեռանալը մենք ցավով ենք ընդունում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ–ի եւ ԱՄՆ–ի միջեւ վերջին իրադարձությունները նշանակում են արդյոք, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում ճգնաժամ է սկսվում։