Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է 14-ամյա Քեմերոն Թիմսի վրա, երբ տղան ընտանիքի հետ լողալիս է եղել Քիմբերլիի ավազաններից մեկում։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով 9 News Perth-ը։
Պարբերականի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում, որն ավելի քան 21 հազար մարդ է դիտել, երեւում է, թե ինչպես է մեկուկես մետրանոց գիշատիչը մոտենում ոչինչ չկասկածող մարդկանց, ինչից հետո տեսանյութն ընդհատվում է։
Տղայի հայրը՝ Մարկ Թիմսը, ABC News-ին պատմել է, որ երեխան երկու ոչ մեծ ծակած եւ մեկ կտրած վիրավորում է ստացել։ «Կարծում եմ՝ դա պատահաբար տեղի ունեցավ»,- ասել է տղայի հայրը՝ ակնարկելով, որ քաղցրահամ ջրերում բնակվող կոկորդիլոսները վտանգավոր չեն մարդկանց համար։





























