Գերմանական դատախազությունը կարճել է երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ քրեական գործը, որը հարուցվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին կատակի համար։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մայնցի դատախազության հայտարարության համաձայն՝ հետաքննությունը շարունակելու համար բավարար հիմքեր չկան։
Այս տարվա մարտի վերջին Յան Բյոմերմանը ZDF հեռուստաալիքի եթերում քննադատել էր թուրքական իշխանությունների քաղաքականությունը եւ այդ երկրի նախագահ Էրդողանի մասին երգիծական բանաստեղծություն ընթերցել։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարել էր պետության ղեկավարին վիրավորելու մասին, իսկԷրդողանը դիմել էր Մայնցի դատախազություն։ Գերմանիայի իշխանություններն ավելի ուշ համաձայնել էին քրեական գործ հարուցել հաղորդավարի դեմ։ Բյոմերմանն իրեն մեղավոր չէր համարում։





























