Արեւմտյան դաշինքները պատրաստ են Ռուսաստանի հետ աշխատել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնելու ուղղությամբ, սակայն խստորեն հետեւելու են ազատության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին։ «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն «չի ձգտում թուլացնել, զսպել կամ մասնատել այդ կամ ցանկացած այլ երկիր»։

Քերրին ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Եվրամիության անդամ երկրերը ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան նույնպես տրամադրված է ընդհանուր խնդիրները լուծելու հարցում։