Նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանն արձագանքել է ԱԺ ամբիոնից այսօր՝ հոկտեմբերի 4-ին իր հասցեին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած հայհոյանքին:

«Մարդամեկը (ափսոս էլ է այս բառը) վերջապես շմայսերեն արտաթորեց այն կեղտը, որը ֆեյսբուքում ֆռռցնում էր ֆեյք կանանց օգտահաշիվների ու գովազդի տակ: Բայց դրանով նաեւ  պատասխանատվություն ստանձնեց այդ կամպանիայի համար: Վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը:

Ի դեպ, բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին` ոչ մի լուսաբանում ու մեկնաբանություն դրա թեմայով չի լինելու: Անգամ դատական գործընթացում: Թեման կա միայն դատարանի, դատավորի ու ոստիկանության և քննչական կոմիտեի (վերջինիս մոտ քննություն է գնում) համար: Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ պատգամավորը հայհոյել էր Ստյոպա Սաֆարյանին՝ օգտագործելով «չ…խ» բառը:

«Իշխանության մեջ վեր ընկած մի քանի ջահելներ իրենց դրել են հակաքարոզչության մտքի գիգանտների տեղ ու իբր նոր ձեւ են գտել՝ մարդկանց վարկաբեկելու: Իշխանությունները անձնական օգտագործման ճիվաղներին «ֆաս են տալիս անցանկալիների վրա: Այդպիսի պատվերներ է կատարում «Ժամանակին արեւմտամետ ընդդիմադիրի ձեւ բռնած, իսկ հետո հանրապետականի փոխնախագահ Աշոտյան Արմենի ջեբի շուն դարձած Սաֆարյան Ստյոպիկը: Ուստի Նախկին պատգամավոր, իշխանության կամատակար ու, ըստ ավանդական խորհրդարանական սլենգի, փոքրիկ «չ…խ»-ին,  որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերով ինձ վիրավորել, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում: Եթե անձամբ ինձ վիրավորելու հանձնարարական է ստացել, ես միշտ տեղում եմ», -ասել է նա: