Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ С-300 զենիթահրթիռային համակարգերի մարտկոց է հասցվել Սիրիա։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով խոսքով՝ այդ համալիրը նախատեսված է Տարտուսի ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է օդից Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման նավերի մերձակա գոտում։
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Կոնաշենկովը նաեւ հավելել է, որ «С-300-ը բացառապես պաշտպանական համակարգ է եւ ոչ ոքի համար սպառնալիք չի ներկայացնում»։
«Ավելին, նախկինում, ինչպես հայտնի է, տարածաշրջանում նման համակարգեր եղել են՝ «Ֆորտ» համալիրը, որով հագեցած է «Մոսկվա» Սեւծովյան նավտորմի գվարդիական հրթիռային նավը»,- ասել է գեներալ-մայորը։





























