Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Եվրոպական ընտրություն» պայմանական անվանումով կուսակցություն է ստեղծում: Այս մասին NEWS.am-ին ասաց Տիգրան Խզմալյանը:

«Համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է միանա Եվրոմիությանը եւ անդամակցի ՆԱՏՕ-ին: Ստեղծված իրավիճակում, երբ ՌԴ-ի դիրքերը թուլանում են օրեցօր, մենք պարտավոր ենք արեւմտամետ քաղաքական բեւեռ ստեղծել»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ արդեն աշխատում են կուսակցության կանոնադրության վրա: 

Կինոռեժիսորը նշեց, որ իրեն են միացել մի քանի տասնյակ մարդիկ, սակայն նրանք քաղաքական գործիչներ չեն: