Ստամբուլի Զիվերբեյ շրջանում վերջերս մահացած կատվի հուշարձանն են բացել, որը սոցցանցերում ճանաչում էր ձեռք բերել իր նստելու դիրքի շնորհիվ: BBC-ի հաղորդմամբ՝ արձանի բացումը նվիրված է հոկտեմբերի 4-ին նշվող Կենդանիների համաշխարհային օրվան:

Հայտնի կենդանու հիշատակը հավերժացնելու՝ Քադիքյոյի թաղապետարանին ուղղված կոչով հանրագրին Change.org կայքում հազարավոր մարդիկ էին միացել: Արդյունքում քանդակագործ Սեւալ Շահինը սեփական նախաձեռնությամբ կատվի արձանն է ստեղծել՝ իր հայտնի դիրքով:

Տեղի բնակիչների խոսքով՝ կատուն հայտնի էր անվրդով բնավորությամբ եւ բազմաթիվ զբոսաշրջիկների հանդեպ ընդգծված անտարբերությամբ, ինչն արտացոլված է նրա հայտնի լուսանկարում: