Թբիլիսիի կենտրոնական հրապարակներից մեկում՝ «Պիրիմզե»-ի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 5-ի: Այս մասին գրում է Գրուզիա Օնլայնը:

Շտապ բուժօգնության ծառայության հաղորդմամբ՝ տուժածներին 4-ին տեղափոխել են հիվանդանոց, մյուսին օգնություն են ցուցաբերել տեղում: «Միացյալ ազգային շարժման» տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձինք պայթեցրել են կուսակցության առաջնորդներից Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան:

Կուսակցության ներկայացուցիչ Գիգի Բոկերիան հայտարարել է, որ պայթյունի պատասխանատուն կարող է լինել Պետանվտանգության ծառայությունը, մասնավորապես՝ ՊԱԾ ղեկավարի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին, քանի որ Թարգամաձեի հետ քաղաքական դիմակայության մեջ էին: