ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղարկել է Ֆլորիդա կատարելիք այցը՝ կապված «Մեթյու» փոթորկի հետ, որը, կանխատեսումների համաձայն, մոտենում է Ատլանտյան ափերին:
USA Today-ի հաղորդմամբ՝ Օբաման պետք է ելույթ ունենար Հարավային Ֆլորիդայի համալսարանում, այնուհետեւ միանար Մայամիում անցկացվելիք նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին սատարող հանրահավաքին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հույս է հայտնել, որ կհաջողվի անցկացնել ծրագրված միջոցառումները, բայց դա կախված է ե՛ւ փոթորկից, ե՛ւ նախագահի աշխատանքային ժամանակացույցից:





























