Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաղորդել է, որ 2016 թվականի համար համաշխարհային տնտեսության՝ 3.1%-ի չափով աճի մասին իր կանխատեսումն անփոփոխ է մնում. վճռական քաղաքական միջոցների բացայության պայմաններում նման դանդաղ աճը կպահպանվի նաեւ հետագայում: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

ԱՄՆ-ում տնտեսական աճի տեմպերի դանդաղումից եւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից անմիջապես հետո ԱՄՀ-ն շտկումներ մտցրեց իր կանխատեսման մեջ՝ զարգացած երկրներում տնտեսության աճի նվազման օգտին:

Ձեւավորվող շուկայական տնտեսությունների աճի կանխատեսման մեջ նույնպես շտկումներ մտցվեցին, բայց՝ աճի օգտին:

ԱՄՀ-ում ակնկալում են, որ անցումային եւ զարգացող տնտեսություններն այս տարի կաճեն 4.2%-ով, ինչը գերազանցում է հուլիսյան՝ 4.1%-ի կանխատեսումը: Վեց տարվա ընթացքում առաջին անգամ անցումային եւ զարգացող տնտեսություններն առաջին անգամ են արագացնում իրենց զարգացման տեմպերը: