«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Սարատակ գյուղն ու գյուղապետը վերջին ամիսների ընթացքում հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ «Չի»–ն բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել՝ կապված այս համայնքում կատարվող գործընթացների հետ։ Տեղեկացնենք, որ այս համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանը, որի որդին ընտրությունների նախաշեմին ծեծի էր ենթարկել թոշակառու համագյուղացուն։ Ավելին՝ «ՉԻ»–ն անդրադարձել է նաեւ այս համայնքի ուռճացված ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների խնդրին։ Կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է:
«ՉԻ» տեղեկություններով՝ ընտրությունների նախորդ օրերին Արթիկի սոցիալական ծառայության պետը եղել է գյուղում, շրջել նպաստառուների տները, այնուհետեւ զանգել ու կարգադրել, որպեսզի քվեարկեն իր ասածով, եթե ոչ՝ ուրեմն նպաստ չեն ստանա։
Ի դեպ՝ որոշներին էլ համոզել են, թե մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, եւ կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























