Caelus Energy քիչ հայտնի էներգետիկ ընկերությունը Ալյասկայում բարձրորակ նավթի խոշոր պաշարներ է հայտնաբերել, գրում է The Wall Street Journal–ը։
Ընկերությունը վստահեցնում է, որ նավթի պաշարներ է հայտնաբերել Սմիթի ծոցի խութում՝ Հյուսիսային բեւեռային շրջանից 480 կմ դեպի հյուսիս։ Caelus Energy–ի նախնական գնահատականներով՝ նավթի հանքավայրում կա 1.8-2.4 մլն բարել նավթ։
Caelus Energy–ն մտադիր է 800 մլն դոլար արժողությամբ 125 կմ խողովակաշար կառուցել, որպեսզի միացնի այն արդեն գործողներին։



























