Նեպալի հարավում՝ Ռաութհաթի շրջանում, 40 մարդ վայրի չախկալների հարձակման զոհ է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ տուժել են մի քանի բնակավայրերի բնակիչներ։

Հատկապես լուրջ վնասվածքներ է ստացել 18 մարդ, որոնց տեղափոխել են Կատմանդուի հիվանդանոց։ Բացի այդ, մարդկանց տեղափոխելու կարիք է եղել գյուղերում կատաղության դեմ պատվաստանյութերի բացակայության պատճառով։