Սիցիլական նեղուցի գոտում հոկտեմբերի 4-ին գտել են 28 ներգաղթյալի դի, որոնք զոհվել են Միջերկրական ծովով Եվրոպա մտնելու փորձ կատարելիս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Իտալիայի առափնյա ծառայությանը։

Անցյալ շաբաթ իրականացված 33 որոնողա–փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 4655 փախստական, որոնք եղել են 27 փչովի նավակների  եւ 6 մակույկների մեջ։

Երկուշաբթի Սիցիլական նեղուցի գոտում փրկվել էր 6 հազար ներգաղթյալ, որոնք փորձում էին նավակներով հասնել Աֆրիկայի եվրոպական ափերին։