Հայաստանի իշխանությունները տիրապետում են ոսկերչական ճշտգրտությամբ ընտրակեղծիքների տեխնիկային։ Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում ասել է ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահի պաշտոնի համար Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթի ժամանակ։
Նախագահի աթոռին կարող է նստել մեկը, կամ մյուսը, բայց ընտրախախտումների համակարգը մնում է։ Իշխանությունները այդ խախտումները յուրացրել են պարզապես ոսկերչական ճշտգրտությամբ, հավելել է նա։ ԵԽԽՎ-ում, Զոհրաբյանի խոսքով, ինքը ծանոթ է մի կին պատգամավորի հետ, որը 90-ականներին դիտորդ է եղել Հայաստանում ընտրությունների ժամանակ։ Ընտրատեղամասերից մեկում նրան այնպես էին ծեծել, որ նա մինչեւ հիմա քարտեզի վրա Հայաստանը տեսնել չի ուզում։ «Ժամանակի ընթացքում մեքենայություններն աննկատ են դառնում։ Կողքից թվում է, թե դրանք վերացել են։ Ոչ մի նման բան։ Պարզապես 90-ականների «նալյոտչիկները» ճանապարհը զիջել են լուռ խեբաբաներին»,- ասել է Զոհրաբյանը։
ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուների համար «Բարգավաճ Հայաստանը» առանձին –առանձին կքվեարկի, ըստ նրանցից յուրաքանչյուրի մասնագիտական հատկանիշների, հավելել է Նաիրա Զոհրաբյանը։




























