Ճգնաժամը Ռուսաստանում քաղաքական կոլապսի սպառնալիք է առաջացնում Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ելույթ ունենալով ԿԸՀ նախագահի պաշտոնին Տիգրան Մուկուչյանի վերընտրման մասին քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, իշխանությունները չեն փոխել իրենց քաղաքականությունը ու մտադիր չեն փոխել։ Պարզ է, որ ընտրություններ չեն լինելու՝ լինելու է իշխանության ուզուրպացիա ՀՀԿ-ի կողմից։ «Եթե իհարկե ամեն ինչ այնպես լինի, ինչպես նրանք են ծրագրել։ 2008-ին մեր երկրի արտաքին պարտքը 2 մլրդ դոլար էր կազմում, իսկ հիմա ՝ արդեն 6 մլրդ։ Ահա թե ուր են մեզ տանում իշխանությունները։ Դա կարող է դեֆոլտի պատճառ դառնալ։ Մանավանդ հաշվի առնելով Ռուսաստանում ճգնաժամը, որը վատացնում է տնտեսական դրությունը նաեւ Հայաստանում»,- հավելել է Փոստանջյանը։