Սինգապուրում Underwater World Singapore ջրաշխարհի դայվերը մահացել է տափակաձկան հարվածից, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տեղեկություններով՝ 62-ամյա Ֆիլիպ Չանը Underwater World–ի բնակիչներին տեղափոխության էր պատրաստում, երբ տեղի էր ունեցել դեպքը։ Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ եւ նա ավելի ուշ մահացել է։
Underwater World Singapore–ը հունիսին փակվել էր այցելուների համար։ Չանը եւ եւս 9 աշխատակից խնամում էին կենդանիներին, մինչեւ նրանց համար նոր տուն գտնելը։




























