Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը:

Լրագրողը պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ եւ 88-րդ հոդվածներով:

Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը,  թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենք պատասխանող կողմի պատասխանի լրացումը նոր են ստացել, չեն հասցրել ծանոթանալ, եւ առաջարկեց հետաձգել դատական նիստը:

«Հայցադիմումի պատասխանը ներկայացվել է այժմ, իսկ որպեսզի հայցվոր կողմը կարողանա ծանոթանալ դրա հետ, գոնե մեկ օր պետք է: Պետք է հետաձգել նիստը, որպեսզի հնարավոր լինի ծանոթանալ հայցադիմումի պատասխանին: Սակայն մենք մտավախություն ունենք, որ պատասխանող կողմը ուշ ներկայացնելով իր պատասխանը ցանկանում է հետաձգել դատական նիստերը, իսկ դա նպատակ ունի, որ այս գործը մոռացվի հասարակության կողմից»,-ասաց նա՝ առաջարկելով հաջորդ նիստը նշանակել ողջամիտ ժամկետում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 16.10-ին:

Դատական նիստի ավարտից հետո Դավիթ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայցվոր կողմը խնդրում է դատարանից, որպեսզի պարտավորեցնի պատասխանողին ներողություն խնդրել իր վստահորդից, նաեւ «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, եւ ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»:

«Գտնում ենք, որ դա գենդերային խտրականություն է՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին օրենքով սահմանված կարգով: Դատարանը դրան նույնպես պետք է անդրադառնա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կա մտավախություն, որ դատարանները անկախ չեն, կաշկանդված են, կաշկանդվածություն, բնականաբար, լինելու է:

Հավելենք, որ Սիրանույշ Պապյանը որոշել է ներկա չգտնվել դատական նիստերին: Դատական գործով զբաղվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը,  թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը  միջնորդություն է ներկայացրել դատարանին` հայցի հիմքի առարկայի լրացում կատարելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15.00-ին:

Հավելենք, որ Սիրանույշ Պապյանը որոշել է ներկա չգտնվել դատական նիստերին: Դատական գործով զբաղվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Այս միջադեպի առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:

Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին: