«Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, ուղեկցի Իր սուրբ թափառաշրջիկ ժողովրդին այդ երկրներում»: Այսպես է ավարտվել Ֆրանցիսկոս պապի ընդունելությունը, որի ընթացքում նա մանրամասն խոսել է Կովկասում իր ուղեւորության մասին: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Պապի պարզաբանմամբ՝ իր այցը Վրաստան եւ Ադրբեջան Հայաստան այցելության շարունակությունն էր: Այդպիսով, Սրբազան Հորը հաջողվել է ացելել կովկասյան երեք երկրներ, «այնտեղ գործող Կաթոլիկ եկեղեցին հաստատելու եւ այդ ժողովուրդներին խաղաղության եւ եղբայրության ճանապարհ ուղղորդելու»:
Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը հոգեւոր-մշակութային հնագույն արմատներ ունեն, հավելել է պապը, բայց դրա հետ մեկտեղ նոր փուլ են ապրում: Այս տարի երկու երկրներն էլ խորհրդային ռեժիմի երկարատեւ շամանակաշրջանից հետո իրրենց անկախության 25-ամյակն են նշում:
«Կաթոլիկ եկեղեցին կոչված է ներկա լինելու, նրանց կողքին կանգնելու, հատկապես որպես գթասրտության եւ մարդկային զարգացման նշանակ, եւ այն կջանա դա անել մյուս եկեղեցիների եւ քրիստոնեական համայնքների հետ շփվելով, այլ կրոնների հետ երկխոսելով՝ չկասկածելով, որ Աստվածը բոլորի Հայրն է, իսկ մենք բոլորս՝ եղբայրներ ու քույրեր»,- ասել է Հռոմի պապը:




























