Իսրայելում F-16I օդանավ է կործանվել: IzRus-ի փոխանցմամբ՝ օդաչուներից մեկը զոհվել է:
Երկրորդ օդաչուն վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել: Օդանավը կործանվել է Գազայի հատվածի ուղղությամբ պատասխան հարված հասցնելուց հետո վայրէջք կատարելիս: Աղետի պատճառը շարժիչի հրդեհումն է:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ամիր Էշելը հանձնարարել է հետաքննություն սկսել: Զոհված օդաչուն մեծ փորձառությամբ բարձրորակ մասնագետ էր համարվում:




























