ԱՄՆ Ֆլորիդա, Ջորջիա, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ շրջանների մոտ կես միլիոն բնակիչների չորեքշաբթի տարհանել են մոտեցող «Մեթյու» փոթորկի պատճառով, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Մեթյու» փոթորիկը, որի ուժգնությունը թուլացել է վտանգավորության մինչեւ երրորդ մակարդակ, չորեքշաբթի շարժվում էր Բահամյան կղզիների ուղղությամբ: Այժմ քամու արագությունը փոթորկի ներսում հասնում է ժամում 185 կիլոմետրի: Առնվազն 19 մարդ զոհվել է , երբ փոթորիկն անցել է Կարիբյան կղզիներով: Մասնագետների հաշվարկներով՝ հինգշաբթի փոթորիկը կանցնի Ֆլորիդային շատ մոտ եւ հնարավոր է հասնի հյուսիս-արեւելքում գտնվող հարեւան նահանգներ: Իշխանություններն արդեն սկսել են բնակիչների մի մասին տարհանել:




























