ԱՄՆ Բիվերթոն քաղաքի բնակիչը սպանել է իր 2 անչափահաս երեխաներին, իսկ հետո ինքնասպան եղել, հայտնում է AP-ը։
«Դեպքը տեղի է ունեցել Ռեդվուդ Գրիք բնակելի համալիրում։ Ազգականուհին հայտնաբերել էր հարազատների մարմինները եւ զանգահարել 911։ Ոստիկանությունից հայտնում են, որ զոհվել են 6-ամյա մի տղա եւ 8-ամյա աղջիկ, ինչպես նաեւ նրանց կենսաբանական հայրը։ Դետեկտիվները հետաքննում են կատարվածը որպես սպանություն եւ ինքնասպանություն»,– ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ոստիկանությունից նշել են, որ քաղաքի բնակիչների համար սպառնալիք չկա։




























