Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, հոգեկան հիվանդությամբ տառապող 36-ամյա Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ին, Ս. Գալստյանը ողջ եւ անվնաս հայտնաբերվել է «Հարավ-Կովկասյան» երկաթգծի Նոր Կյանք գյուղի հատվածում:

Ս. Գալստյանը հանձնվել է ծնողների հսկողությանը: