Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում շնորհավորել է պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնի կապակցությամբ։ «Մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում՝ հաշվի առնելով այն կարեւոր տեղը, որը մեր կյանքում ունի բանակը»,– ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել հոկտեմբերի 3-ին։ Նախքան այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։




























