ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշել է զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ քաղաքաշինության եւ առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներ Էդգար Գեւորգյանին ու Արմեն Կարապետյանին:
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարինը՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նրանք ազատվել են իրենց դիմումների համաձայն:




























