«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան ՀՀ-ում միակն է, որտեղ կիրառվում են է ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջերին և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկին համահունչ մանրէաբանական հետազոտությունների արագացված մեթոդներ: Այս արդիական և ժամանակի պահանջով թելադրված գործելակերպը նպաստում է ապրանքների ներկրման և արտահանման գործընթացների արագացմանը:
Մանրէաբանական հետազոտությունների արագացված մեթոդները հավաստիության, զգայունության և արդյունավետության առումով մի քանի անգամ գերազանցում են ավանդական մեթոդներին, ինչպես նաև խնայում են հայտատուների ժամանակը և միջոցները: Բանը նրանումն է, որ էքսպրես մեթոդների շնորհիվ փորձարկման արդյունքները գրանցվում են 24-48 ժամվա ընթացքում, մինչդեռ ավանդականի դեպքում՝ երկարաձգվում են 3-5 օր: Այս ժամանակահատվածը կրիտիկանական է արտադրանքի շատ խմբերի համար՝ պիտանիության ժամկետների, ապրանքային տեսքի, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշների փոփոխության առումով:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը, ծավալելով միջազգային պահանջներին համապատասխան գործունեություն, առաջարկում է ՀՀ արտադրողներին ձեռնտու պայմաններով ներկրման և արտահանման արագացված ու վստահելի ծառայություններ:
Հ. Բատիկյան
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության խորհրդատու,
կենսաբանական գիտությունների դոկտոր,
ՀՃԱ իսկական անդամ




























