Հայաստանում կստեղծվի պետգնումների կենտոնացված մարմին: Այս մասին հանձանարարականը վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է հոկտեմբերի 6-ին կառավարության նիստում:
Նա ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հանձնարարել է երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ: Պարբերական օգտագործման ապրանքները, ծառայությունները եւ աշխատանքները պետք է գնվեն կենտրոնացված կառույցի միջոցով՝ պատվիրատու գերատեսչությունների պահանջի համաձայն: Այդպիսի գնումների ցուցակը կսահմանի կառավարությունը: Այդ գնումների շրջանակում պայմանագրերի ընդունումը պետք է էլեկտրոնային լինի, ապրանքների ընդունման-հանձնման ակտերը եւ վճարային ավիզոները ուղարկվում եւ ստացվում են միայն էլեկտրոնային տեսքով:
«Այդ պետական գերատեսչությունը պետք է աստիճանաբար անցնի ինքնաֆինանսավորման: Ինչ վերաբերում է հատուկ գնումներին, որտեղ կոնկրետ գերատեսչությունների աշխատակիցների գիտելիքներ են անհրաժեշտ, ապա այստեղ եւս կորոշվեն ընթացակարգեր, որպեսզի յուրաքանչյուր գնորդ իմանա, որ ինքը գնում է այն, ինչ իրեն հարկավոր է»,- նշել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանում գործում էր Պետգնումների գործակալություն: 2011 թվականի փետրվարին այն վերակազմավորվել է Պետգնումների աջակցության կենտրոնի:



























