Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակների հիման վրա սեպտեմբերի և հոկտեմբերի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը կվճարվի միաժամանակ:

«Տեղեկացնենք, որ հոկտեմբերի վճարման ցուցակ են ներառվել նաև այն գործերը, որոնց նպաստ ստանալու իրավունքը ենթակա է դադարեցման 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Այս դեպքում 2016 թվականի սեպտեմբեր ամսվա նպաստի գումարը (առկայության դեպքում՝ նաև չվճարված նպաստի գումարը) ցուցակում ներառվել է որպես անցողիկ գումար»,-ասված է հաղորդագրության մեջ: