Հալեպում ականակոծության է ենթարկվել այն հյուրանոցը, որտեղ օտարերկրյա լրագրողներն էին օթեւանել՝ այդ թվում ՌԴ «Առաջին ալիքի» թղթակիցները։ Տուժածներ չկան, հայտնում է հեռուստաալիքի կայքը։

 Նույն հյուրանոցում էր նաեւ միջազգային կազմակերպությունների՝ օրինակ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, հայտնում է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, գնդակոծությունը մոտ կես ժամ շարունակվել է։ «Զինյալները հյուրանոցի ու հարեւան բնակելի տների ուղղությամբ ընդամենը վեց ական են արձակել։ Ականներից մեկը ընկել է հյուրանոցային համալիրի կտուրի վրա»,- նշված է ալիքի հաղորդության մեջ։