Կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչեւ սենց էղավ: Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը:

Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ ասում էր, որ ինքն առողջ է եւ հրաժարական չի տա, պատգամավորն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»:

Սեյրան Սարոյանը կարծիք հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանը որպես մարզպետ լավ է աշխատել. «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերեւա: Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու:  Էդ Youtube-ն էլ մնաց անտեր, մարդ չկա, որ խոսաք»: