Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»։