Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան 64-րդ տարեդարձը կնշի ընկերների եւ հարազատների հետ: Այս մասին Twitter-ում գրել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը: Հարցի պատասխանը նա ստացել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից:

Հոկտեմբերի 7-ին Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ այլ երկրների գործընկերների հետ: «Միջազգային զանգեր կլինեն, կշնորհավորեն նախագահին, այդ պատճառով այսպես թե այնպես նաեւ այլ հարցեր կքննարկվեն: Միշտ այդպես է լինում, երբեք չի սահմանափակվում միայն տոնական թեմատիկայով»,- հավելել է նա:

Անցյալ տարի Ռուսաստանի նախագահը ծննդյան օրը հոկեյ էր խաղացել: Սոչիում անցկացված գալա-խաղի ժամանակ նա 7 տափօղակ էր ուղարկել դարպասը: