«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Առողջապահության նախարարությունում հնարավոր են պաշտոնանկություններ՝ փոխնախարարների մակարդակով։ Մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱՆ նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին եւ «տհաճ» զրույց ունեցել։
Նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ նմանատիպ զրույց կամ պաշտոնից հեռանալու ակնարկ արվել է նաեւ ԱՆ փոխնախարարներից Գագիկ Միրիջանյանին։ Ուստի՝ վերոհիշյալ տեղեկության իսկության մեջ համոզվելու համար փորձեցինք հետաքրքրվել անձամբ պարոն Միրջանյանից, ով նշեց, որ շատ զբաղված է եւ միայն կարճ հետեւյալ պատասխանը տվեց. «Ոչ»։
Հ.Գ. Նկատենք, որ Գագիկ Միրջանյանը այն փոխնախարարն է, ով մինչեւ վերջին պահը մնացել է Տուլայում՝ վթարից տուժածների կողքին՝ բոլորին խիստ հսկողության ներքո պահելով, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շուրջ տասը օր եղել է Գորիս քաղաքում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























