Ադրբեջանում դատարանը սկսել է քննել հոր գործը, որը տարիներ շարունակ իր դուստրերին շղթայակապ է պահել: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներից կազմված քննչական խումբը դեպքի վայրում համապատասխան փորձաքննություններ է անցկացրել, մեղադրյալ Վալեհ Մամեդովի համագյուղացիներից ցուցմունք վերցրել: Անհրաժեշտ քննչական գործողությունները շարունակվում են:

Նշենք, որ դեպքը հանրությանը հայտնի է հեռուստատեսության շնորհիվ, որը տեսանյութ է ցուցադրել ամբարում 8 տարի շարունակ իր դուստրերին շղթայակապ պահած Ջավադխան գյուղի բնակիչ Վալեհ Մամեդովի մասին: Արդյունքում աղջիկներից մեկը ցրտից մահացել է: