Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Երեւանի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Երեւան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից Թ. Օհանյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը:
Վերջինս հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր եւ Երեւան քաղաքներում:




























