«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ անցկացման նպատակով  ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

07. 00- 23.00 սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:

11.00- 14.00 դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:

13.00-23.00 դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։