Թուրքիայում գյուլենականների դեմ հերթական ձերբակալությունների ալիքն է սկսվել հոկտեմբերի 7-ի առավոտյան։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությանը դատախազության հրահանգով 35 նահանգներում համաժամանակյա գործողություն է սկսել գյուլենականների միջեւ շփման ծրագիր հանդիսացող ByLock համակարգն ունեցող 166 ոստիկանների դեմ, որոնց մեջ կան ոստիկանապետեր։




























