Առաջադեմ կառավարությունով ներկայանալու՝ իշխանության փորձերը կարող են հանգստացնել հասարակությանը, բայց միայն որոշ ժամանակով։ Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով մնում է միայն կռահել թե ինչ խնդիրներ ունի Կարեն Կարապետյանի կառավարությունը, քանի դեռ նոր կառավարությունը չի հայտնել, թե ինչ է ուզում։ «Իսկ մենք չենք ուզում վստահել ոչնչով չամրապնդված բառերին։ Պարզ է մեկ բան՝ եթե իշխանությունները նոր Կառավարություն են ներկայացրել իմիտացիայի համար, ապա ժողովրդին երկար ժամանակ խաբել չի հաջողվի»,-հավելել է Զուրաբյանը։