ՌԴ Պաշտպանության նախարարությունը մշակում է Կուբա եւ Վիետնամ վերադառնալու հնարավորությունները, որտեղ ժամանակին խորհրդային (ռուսական) ռազմակայաններ են եղել, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Նիկոլայ Պանկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք զբաղվում ենք այդ հարցով»,- ասել է Պանկովը՝ շեշտելով, որ չի ուզում մանրամասներ հայտնել այս թեմայով։ Նրա խոսքով, հիմա ՊՆ ղեկավարությունը վերաիմաստավորում է այն որոշումները, որոնք կայացվել են այս երկրներում ռազմակայանները փակելու վերաբերյալ։

Կուբայում ու Վիետնամում 2002-ից սկսած խորհրդային ռազմակայաններ են եղել։ Վիետամում եղել է ռազմածովային բազա, իսկ Կուբայում՝ ռադիոէլեկտրոնային կետրոն, որը ռադիոէլեկտրոնային հետախուզության խորհրդային, հետո էլ ռուսական կարեւորագույն օտարերկյա կենտրոնն էր։