Հայաստանում խնդիրներն ավելի արագ էին աճում, քան նախկին կառավարությունը հասցնում էր դրանք լուծել։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններ են պետք շատ ոլորտներում։ Եվ նոր Կառավարության բարեփոխումները կարելի է միայն ողջունել։ «Դրանք լրջագույն վերափոխումներ են, մենք այդ մասին խոսել ենք եւ որպես իշխանական կուսակցություն։ Հիմա խնդիրն այն է, որ այդ բարեփոխումները լինեն ոչ թե հապճեպ, այլ մտածված»,– ասել է Ռուստամյանը։