Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Հեյթը Թուրքիային կոչ է արել հարգել Իրաքի պետական ինքնիշխանությունը եւ դադարեցնել իրավիճակը բարդացնող հռետորաբանությունը, հայտնում է «Սինհուա»–ն։

Ահմեդ Աբու ալ Հեյթը հաստատել է տարածաշրջանում անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության մասին բանաձեւը, որն ընդունվել էր այս տարվա հուլիսին ԱՊԼ գագաթնաժողովի ժամանակ։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Թուրքիայի եւ Իրաքի միջեւ լարվածությունը կթուլանա, եւ իրավիճակը կկարգավորվի։