Բաքվում քանդվող տների բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ փակելով Բաքու-Սումգայիթ ճանապարհի երթեւեկությունը: Արդյունքում հսկայական խցանում է առաջացել:

Ըստ Turan գործակալության՝ քաղաքացիները բողոքում են փոխհատուցման չափի դեմ:

Դեպքի վայր ոստիկանության եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների ժամանումից հետո ճանապարհը բացվել է, բնակիչները սկսել են բանակցել փոխհատուցման չափի շուրջ:

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից գործակալությանը հաղորդել են, որ այդ վայրում դեպո է կառուցվում, այդ պատճառով 66 տուն է քանդվելու:

Նշվում է նաեւ, որ բնակիչներն այդ վայրում տուն կառուցելու թույլտվություն չեն ունեցել: