Ստեփանակերտի հիվանդանոցից բժիշկներ են մեկնել Ջրակնի (Ջաբրայիլ) հոպիտալ՝ հոկտեմբերի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում  ստացած զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելու համար։  NEWS.am-ին հոսպիտալից տեղեկացրին, որ դեռ հայտնի չէ՝ ինչ վիրավորում է ստացել 20-ամյա Հայկ Համբարձումյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: