Տխուր է, որ Արկադի Փելեշյանն իր քաղաքական կենսագրությունը սկսում է ծեծից։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Վանաձորում ՏԻՄ ընտրությունները եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանի կողմից հոգեւորական Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելը։

Բաղդասարյանի խոսքով՝ ինքը՝ որպես վանաձորցի, գիտի եւ՛ Փելեշյանին, եւ՛ Գրիգորյանին։  Փելեշյանը միշտ հայտնի է եղել մեծերի նկատմամբ հարգանքով։ Իսկ հիմա նա ծեծել է իր  հոր տարիքի մարդու, որը հոգեւորական է։