Երկու հազար տարի հայերը կույր հավատացել են, հիմա հարկավոր է հակառակն անել: Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով նոր նախարարների կաբինետի մասին հարցին:

«Նրանց մասին ինչ-որ բան կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ իրենց գործի մեջ ցույց կտան: Նախ հարկավոր է սպասել, մինչեւ հանդես գան ծրագրով, այդ ժամանակ էլ պարզ կլինի: Չշտապենք»,- կոչ արեց Խաչատրյանը: