Ապրիլյան պատերազմից վեց ամիս անց երկու զինծառայող դեռ շարունակում է բուժումը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Բուժումը շարունակում են Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը: Նրանք վիրավորվել էին Թալիշում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան: Միայն վերջերս է Ավետիսի ու Ռոլանդի վիճակը կայունացել: Նշենք, որ այժմ քննարկվում է հենց այս զինծառայողներին Կառավարության միջոցներով արտերկիր տեղափոխելու հարցը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Ավետիսը կտեղափոխվի Հնդկաստան, իսկ Ռոլանդի հարցը դեռ քննարկվում է:
Մեր տեղեկություններով, կան մոտ մեկ տասնյակ զինծառայող, որոնք բուժումը շարունակում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:




























