Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերանայվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը՝ մեջբերելով Արմեն Ամիրյանի՝ այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից:

«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերացվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. «Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:

Որպես մշակույթի նախարար՝ նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում եւ պայքարելու եմ արդարության համար»,-մեջբերել է Ռուզան Խաչատրյանը: